Tuesday, December 15, 2015

Կինո

Փակ աչքերով հեշտ պատկերացնում ես, թե գոյությանդ կռիվն ինչ տեսք ունի: Թե ոնց են գարնանային տաք արևն ու կանաչ տերևները վերածվում մթի, կարմիրի ու դեղինի հետո պոկվում ու քամու ուժգնությամբ ընկնում դեմքիդ:

Նա սիրում էր գրքեր, իսկ դու դրանք կարդալ ու այլևս չխոսել:
Ինքը սարեր, իսկ դու ծով..չէ...օվկիանոս, որտեղ կարելի էր սուզվել ու խորտակվել...էլի փախչել ու վերդառնալ մի որոշ ժամանակ անց...
անձրև....
փափուկ անձրև...
1,2,3,4,,,, ոտնաթաթերի ձայներ.. ամուր գրկել եմ քեզ...փափու~կ...տա~ք...
Փակիր աչքերդ... ոչ սարեր ու ոչ էլ օվկիանոս....մեծ կանաչ դաշտ...միայն երկուսով, ու մազերը խառնող քամի:

Լռությունն էնքան բան ունի ասելու, որ դրանք հնարավոր չէ բառերով արտահայտել: Իսկ այդ լռությունը փակվեց պահարանում,  բառերը շպրտվեցին ու փշրվեցի կտոր-կտոր լինող ափսեի նման:

Փակ աչքերով էլ չես կարղանում հիշել էն երաժշտությունը, էն որ քեզ հիմա կօգներ դուրս գալ էս պահարանից, որտեղ ժամանակին գլխիդ տառականներին ես պահել:
Իսկ էդպիսի պահարաններ շատ կան...որտեղ կփակես ամեն ինչ, որտեղ կփորձես մոռանալ ու կտրել կապն արտաքին աշխարհից, համոզել քեզ, որ ամեն ինչ դեռ առջևում է, որ միգուցե ամեն ինչ կարող ես փոխել միայն հեռվից նայելով ու մեկ ու մեջ քո մասին հիշեցնելով.....բայց երբևէ մտածե՞լ ես դիմացինի տառականների, մրջունների ու ընդհանրապես ուղեղի բջիջների մասին:
Ինչքան նման ու ինչքան տարբեր:
Ինչպես լիմոնն ու կեքսերը: Հա, լիմոնը կեքսով համով ա....ու կեքսով լիմոնն էլ:

Դու կփակես աչքերդ իսկ ես կհաշվեմ աստղերը, կհիշեմ....

Հիշում ես անձրև էր, երբ ես գտա քեզ...երևի ես միշտ կհիշեմ մութ, կարմիր ու դեղին աշունը:
Արի բացենք փակագծերն ու անսահմանության ութը....ձգողականության ուժն էլ չկա վերցրեցնելով էն ինչ ունեմ` թողնելով հեռվում կորած գարունն ու քամին:
Ծափահարություններ, փակվող վարագույր, ու ետևում անհետացող մոլորակ ...

Գրողի ծոցը բոլոր մանրուքները, որ պարուրվելով տանում են դեպի վեր ու հռթիռի նման գտնում նշանակակետը...կամ ճահիճի նման քաշում ու տանում բոլոր լուսավոր կետերը....լսում եմ քո շնչառությունն ու ուզում պատմել, որ չկա ոչ մի ճշմարտություն, ամեն ինչ  խորտակվել է քո աչքերում, ամեն ինչ կորցրել իր իմաստն..
արի թռնեք, թռնենք հեռու ու բոլորից, դեպի անհայտը...

Բացիր աչքերդ...
Դու տանն ես..
Իսկ ես համակրգչի մոտ նստած:

Tuesday, January 27, 2015

Բարև...

Հեյ, բարև...գործերդ ոնց են?
Իմ մոտ ամեն ինչ նույնն ա, նույն ամպերը գլխիս վերևում
Ձմեռ...Սևանը ոնց ա? Չի սառել դեռ?
Մեր մոտ ցրտոտ ա արդեն, գիտես?
Իսկ ես ծրարի մեջ տոմսն եմ դնում, որ հասցնեմ, հասցնեմ քեզ մոտ գալ
Ու մինչև առավոտ քեզ մի քիչ ջերմություն թողնեմ:

Բարև... ինչ որ սխալ ա ամեն ինչ
Տխրության մեջ խորտակվել եմ արդեն
Հոգնել եմ, կորել աշխատանքի մեջ, կամ ուղղակի...
քո կարիքն ունեմ...
Մեծացել եմ, մի քիչ էլ չաղացել...դուրդ կգա հաստատ, երբ որ ինձ հյուր գաս
Լուսնին կնայենք, աստղերին,,, ու կպարենք
Կպարենք մինչև առավոտ

Փակիր աչքերդ...մինչև առավոտ

Thursday, April 24, 2014

առավել...



Կապույտից առավել նա սիրում էր մոխրագույնը..
Սառը..տաք, ջերմ գույն, որի գրկում փաթաթված էլ առավել ուժեղ զգում ես լիմոնի հոտը...տաք թեյ ու կեքսեր...

-
Նորից աստիճաններ, դուռ, հայացք դեպի ձախ ու...I am lo~st in our rainbow, now our rainbow has gone...
Ծխախոտ, խմիչքներ
Ետևում մարդիկ պարում են, խոսում, իսկ դու հենվել ես կանաչավուն պատին քո մշտական դիրքով, նայում ես դեպի բեմը կարծես երզանքներիդ թունելը էնտեղ է սկսվում ու պռոեկտոռն էկրանին արտացոլում է թունելի հենց այն, հենց իսկական սպիտակ լույսը....հենց վերջին կետը, որ երբեմն առանց ընկալելու կարող ես անտեսել, վերածել խաբկանքի կամ վախենալ ու մնալ հեռվում:

-
Աշխատանքից առավել նա սիրում էր երաժշտությունը...
Սառը, տաք, ջերմ, կոկորդիդ մկանները ձգող ու մինչև խելագարություն հասցնող երաժշտություն, որ լսելիս ուզում ես կանգնել, գոռալ, շուռ տալ սեղանները...

-
Կադրեր, կադրեր որոնք պտտվում են ուղեղիդ մեջ անդադար, կադրեր, որ մահացողը կհիշի իր վերջին շնչից առաջ.
Կադրեր, արագ թերթվող, փոխվող, ու պառազիտի նման ուղեղիցդ չհեռացող, որ ստիպում են հասկանալ , թե ինչքան թանկ է ժամանակը ու որ ամեն րոպեն պիտի վայելես, վայելես ինչպես տուփիդ վերջին ծխախոտը:

-

Ինձնից առավել նա սիրում էր քեզ
Դու, այն ջերմն դու-ն, որ կկանգնեցնի ժամանակը, կհանգցնի ծխախոտը, կփոխի երաժշտությունը.....այն սառը դու-ն, որ երբեք չի լինի "ես":

-
Իմ քամին էր
Քամին, որ փոխեց.... քամին  որ մի բաժակ Ջեքից առավել էր ու պատմեց իրականը... քամին, որին շնորհակալ ես գրքի քո նոր էջը բացելու, ժպտալու ու խորը շունչ քաշելու համար:

-
Կյանքից առավել նա սիրում էր ապրել...






Հ.Գ. Մի փորձիր փնտրել քեզ ստեղ, դու նախորդ գրառման, պատմության մեջ ես... կամ միգուցե դրանից առաջ ինչ որ մեկում:

Monday, March 24, 2014

իմ քամի

Քամի էր
նուրբ, դեմքդ շոյող, որ խառնում է մազերդ ու ստիպում թափահարել գլուխդ, որ կարողանաս դուրս պրծնել խիտ մազերիդ փնջից
քամի... սառը...սառը հոգուդ ամենախոր շերտերը ծակող
քամի...որ նորից հիշեցնում է թվերի մասին, օրերի, օրեր որոնք անընդհատ կրկնվում են... 18,19 | 17,27 | 21,22 ... երկակի օրեր
Խորը շունչ...զգումե ս նոր ինչ որ բանի հոտ.... նորը որ դու չես նկատում իսկ ես արդեն տեսա, տեսա ու դա կլինի....կապ չունի թե ինչքան շատ ես դա չեմ ուզում կամ ուզում եմ, բայց կլինի

բնավորություն որ ինքդ քեզնից ոչինչ չես հասկանում, ամեն օր նոր միտք է, նոր զգացում է ծակում ուղեղդ...

իսկ ես ժպտում եմ
ժպտում որ հիմար եմ...
ժպտում, որ գտել եմ հետաքրքիրը, որը օր օրի փորձում եմ ավելի լավ իմանալ....նորը որ ձգտում է ներշնչում, թարմություն...

ժամանակը դայլ-ափ ինտերնետի պես մի բան է.... սպասում ես լավին, իսկ ճանապարհը կտռտվում է

փակիր աչքերդ....հիմա..տեսնում ես?

Thursday, October 10, 2013

Սև հորիզոնականը...

Ֆեյսբուքում 70-նն օնլայն են, բայց մի տեսակ փշաքաղվում ու մթության մեջ քեզ էլ ավելի մենակ ես զգում:
Երբ զգում ես, զգում, թե ինչ էինք անցնում 9-րդ դասարանի կենսաբանության գրքում գլխուղեղի մասին...կիսագնդեր, զգայարաններ... ուղեղի ամեն մի թաքնված, քնած, կորած ու տաքուկ անկյուներում խառնաշփոթ: Խառնաշփոթ, որ սկիզբ չունի...էլ ավելի վատ վերջը չի երևում:
Պատկերացում, երևակայություն....խոսքերի փոխարեն
Երբ ուզում ես խոսել, բայց չէ....ինքդ քո մեջ, քո մտքերում, էդ ամենն էլ ավելի լավ է արտահայտվում:
Ցինիկի տպավորություն` խառը մտքերով...
Երբ գիտես, գիտես գործելու ամենամանրակրկիտ տարբերակներ, գիտես առաջ գնալ, գիտես պայքարել, հասնել նպատակին, բայց ինչ որ մի տեղ ինչ որ մի բան ետ է պահում...
Թուլություն?
Ամաչկոտություն? Կարկուտի պես սուր ծակող ու գլխիդ հարվածող:
03:05- դրսում լույսերը անջատվեցին, իսկ բջջայինին ստացված նամակի լույսը դեռ վառվում է..ու անջատվում...վառվում...անջատվում...

-
Խորը շունչ
Կոկորդի սեխմոցն արդեն անցավ
ու գրվածն էլ անցավ... Իսկ ճամպրուկը ու տաք կեկսերը դեռ սպասում են...

Saturday, April 27, 2013

vice versa

2:00 am

Լռություն...
Երկարատև...
զգում ես, որ անցյալի մութ անկյունները էլի լուսավորվում են, ծակում ուղեղդ ու ասում. "մտածի, մտածիիիիի հիշիիիիիի",- ստիպում են, որ սկսես անցյալից արդեն մշուշված կադրեր հիշել, կադրեր, որ արդեն չգիտես երևակայությունդ ա թե դա իրական ա եղել, թե  դա կա, ապրում ա քո մեջ իսկ դու սառնարանում դրված ջրով ամանի պես ուզում ես դրանք սառեցնել ու մոռանալ:

Հիշողություններ, որոնք գրվել են 18 էջերի վրա, որոնք անավարտ են...

Saturday, March 9, 2013

ԳուդՄուդՕն


- Լիքը էմոցիայախեղդ էի
-Հլը պատմի... էմոցիաներդ
-Սաղ, սաղ, սաղ?
-Դավաաաայ
- Սենց, ոնց որ Կոլուբոսը Ամերիկա հայտնաբերելուց: Ոնց որ Պռոմեթեյը սիրտը պոկելուց ու ոնց որ Չինան երազանքին հասնելուց

Մամայի մոտ ասում եմ Սնոուբոռդ սփռթնում ա, հետո մի ամսվա գործ ա տալիս, որ չհասցնեմ գնամ քշելու:
Որ առաջին անգամ էի գնացել "տանջվելու" ընկնելուց հետո զգացի, որ երազանքների հասնելը մե հրաշք ա մե ուրախություն :Դ
Ինձ պավելիծել Սնոուբոռդա էի զգում, անխնա ընկնում էի :Դ

Վերջը...
ով ինչ երազանք ունի? պը տռաձիցիի թասքերս ափդեյթ եմ արել :Դ տեսեք ինչ եք գտնում ստեղ Ձեր համար /վերջին ափդեյթները բոլդով են/.

Wednesday, February 20, 2013

1:58

Ով ա ասել որ Չինան պիտի չգրի?
Թերեզան? իրան մի լսեք դեպռեսիվնի դեմք ա... անդուր պրի տոմ
Հա չնայած եթե հաշվի առնենք չպոստված գրառումներիս քանակը......
Վոտեվռ
Կակ գըվարիտցը վկանտակծեի ստատուսներից մեկում, որոնք ազգս այդ թվում և ես անխնա օգտագործում ենք` Я не ясновидящая! Я жопойчующая
Բանը....
Չէ էս կապ չունի դեպի ապահով Հայաստան գնալու հետ ու ոչ մի առանժըվիյ նամյոկ էլ չկա էս պոստում /էտ յա տակ, թե չէ քաղաքականություն is in the air/:

Մի հատ "գիրք" ունեմ, ինքը 148 էջանոց ա ու 121-րդ էջում բնութագրվում ա թե մարդու ֆանտազիան ուր կարա հասնի իսկ 128-ում որ մարդը չի փոխվում ու նույն կեԽտն ա մնում:

Կոսնիմ մոզգըմ վաղուց էի չույիծ անում բայց որ սենց կխորանար? :Դ
մի խոսքով բարի գալուստ նոր տրամադրություն:
Տենց լինումա չէ որ մի  բան զգում եք զգում եք զգում եք զգում եք ու ֆեյսբուքը սաղ նա բլյուձիչկե ցույց ա տալիս :Դ
իսկ մինչև էդ տվայտվում էիք...հարիֆնե~ր

Առակս ինչ կցուցանե, հավատարիմ մնացեք զգացմունքներին, արեք էն ինչ ուզում եք, եթե մտածեք, որ փոշմանում եք նոգի վ ռուկի ի բեգոմ: Մեկ ա վերջում մի ախմախ նենց կանի որ փոշմանեք, բայց հետո քիթը վերև ցցած  տնգած ման կգաք, որ դուք մեկ ա ավելի լավն եք ու ով դա չգիտի....ինքը պռոստը չգիտի:

Wednesday, December 26, 2012

քայլերախառը

Ինձ թվում ա ես փոփոխություններ չեմ սիրում:
Ինձ թվում էր ես փոփոխությունների չէի դիմանա:
Ինձ երկար դեռ կթվա...

Գռաբլիներ, գռաբլիներ գռաբլիներ....

ու դեռ մարդիկ կան որ կասկածում են իմ բարի լինելու հարցում..
ուզում եք պատմեմ ինչումն ա կայանում իմ բարությունը?
էս երևի վերջին գրառումն ա էս տարի ու ընդհանրապես...վերջապես սովորեցի ամեն անձնական բան իմ մեջ պահել: Բաց եղեք, բայց անձնականը միայն ձերն է...

Հա...բարիություն...

Գռաբլիները իմ կյանք եկան դեռ 8րդ դասարանից, երբ ես որոշում էի թե որ համալսարանն եմ ընդունվելու...
Չմանրանամ, շատերը գիտեն էդ պատմությունը բայց հիմա, հիմա ես ուրախ եմ որ անցա էդ գռաբլիների վրայով, չթեքվեցի որոշ մարդկանցից...
Երևի որ ասում են նոր կյանք, դժվարություններ և այլն իմ մոտ էդ ժամանակվանից սկսվեց..

Ի պաշլո պոեխալո...

Շատ դեպքեր են եղել որ թանկ մարդիկ ինձ ցավ են պատճառել, բայց ես դեռ շփվում եմ իրանց հետ, շփվում եմ, որովհետև չնայած ամեն ինչին ես իրանց շատ սիրում ու գնահատում եմ ու եթե իրանց հանդիպել եմ իմ կյանքում ուրեմն պետք ա հանդիպեի, ուրեմն հիմա մեր շփումը միայն լավը կբերի...

Բայց իհարկե կան էնպիսի մարդիկ որոնց վերաբերմունքից անգամ իմ համբերության բաժակը կարող է լցվել...
ես չեմ սիրում երբ ինձ հիմարի տեղ են դնում, երբ իմ զգացմունքների հետ խաղում են... կարամ լռեմ, ժպտամ, բայց մի խոսքով ցույց տամ որ ինչ որ բան իմ դուրը չեկավ...

Ուղղակի մարդիկ սխալ են հասկանում...
կթվա թե ես չունեմ արժեքներ... հա, թող տենց էլ թվա...

լավ զգացեք մի քիչ.. որովհետև եթե էդ չափը անցնեք ես կթքեմ ամեն ինչի վրա... բայց հանգիստ կլինեմ որ հարաբերությունները լավացնելու համար ես արել եմ ամեն ինչ...

Հիմա ես էդպիսի իրավիճակում եմ...
Ցավում եմ, որ մարդիկ ուշ են հասկանում թե ամեն ինչ ինչի համար է արվում...
Ցավում եմ, որ մարդիկ անում են նոր են մտածում
Ցավում եմ, որ ես վստահում եմ մարդկանց

ու էլի էն "ком в горле" ասվածը...






Դա էլ կանցնի... ամեն ինչ հերթով... հիմա երևի ես մենակ իմ համար ապրեմ...
անեմ մենակ էն ամենը ինչից ինձ լավ կլինի... փորձեմ..

ու կհիշեք, երևի, թե բարի Չինան որ մեկն էր...:)

Saturday, November 10, 2012

ինչ որ մի բան

ինչ որ մի բան հիմա սխալ ա....
ինչ որ մի բան ինչ որ մի տեղ սխալ եմ արել....

չէ... ոչ թե սխալ...այլ նենց չէ որ ես կանեյի...

դուրս չի գալիս թե ոնց եմ ապրում ես հիմա...
այ էդ ինչ որ մի բանն ա պատճառը....

ես կփոխեմ ամեն ինչ ու կհասկանամ...
կգտնեմ էդ ինչ որ մի բանը...